Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    501
    507,5

  • EUR

    544,5
    558,5

  • RUB

    6,27
    6,67

Կարևոր իրադարձություններ

Շուշան Փաշինյանը 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում Նարեկ Սամսոնյանից. դատական հայցը վարույթ է ընդունվել

22 Մարտ, 2020 14:05
Շուշան Փաշինյանը 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում Նարեկ Սամսոնյանից. դատական հայցը վարույթ է ընդունվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի երկրորդ հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի։  Շուշան Փաշինյանը պահանջում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանից հերքել վերջինիս ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությունները, որը համարում է զրպարտություն, և փոխհատուցել իր պատվին ու արժանապատվության պատճառված վնասը։

Նշենք որ, Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, թե Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սեւ խավիար է գնում Երեւանի ռեստորաններից մեկից։

Շուշան Փաշինյանը Նարեկ Սամսոնյանից որպես փոխհատուցում պահանջում է 2 մլն դրամ։ 

Դատական նիստի օրը դեռ չի նշանակվել

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին