Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483,5
    490,5

  • EUR

    524,5
    538,5

  • RUB

    6,37
    6,77

Կարևոր իրադարձություններ

Ոսկեհասկում հրդեհի հետևանքով տունն ամբողջովին այրվել է

22 Մարտ, 2020 10:50
Ոսկեհասկում հրդեհի հետևանքով տունն ամբողջովին այրվել է

Մարտի 21-ին, ժամը 14:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոցի վերջնամասում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:59-ին, մարվել՝ 16:46-ին: Այրվել է տունն ամբողջությամբ (մոտ 50 քմ):

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ փրկարար Արթուր Խ.-ն (ծնված 1991 թ.) վնասել է ձեռքը, վերջինս տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին