Կարևոր իրադարձություններ

Հունգարիան փակում է Խորվաթիայի հետ սահմանը

16 Հոկտեմբեր, 2015 23:38
Հունգարիան փակում է Խորվաթիայի հետ սահմանը

Հունգարիայի իշխանությունները հոկտեմբերի 16-ին փակում են Խորվաթիայի հետ սահմանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պյոտր Սիարտոյին:

Նախարարի խոսքերով` սահմանը կփակվի տեղի ժամանակով կեսգիշերին: Հունգարիան ծանուցել է Խորվաթիային, Սլովենիային, Լեհաստանին, Սլովակիային, Ավստրիային և Գերմանիային սահմանը փակելու որոշման մասին:

Սահմանին կստեղծվեն երկու տարանցիկ գոտիներ, որտեղ ներգաղթյալները կկարողանան դիմում ներկայացնել որպես փախստական ապաստան ստանալու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին