Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    497
    503

  • EUR

    533,5
    545,5

  • RUB

    6,36
    6,71

Կարևոր իրադարձություններ

Վթար Արարատի մարզում․ կան վիրավորներ

21 Մարտ, 2020 21:30
Վթար Արարատի մարզում․ կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 19:40-ի սահմաններում, Opel Zafira մակնիշի 36 QG 114 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Վերին Արտաշատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բնակչի տան դիմաց կայանված Opel Omega մակնիշի 38 DO 008 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Opel Zafira-ն առաջ է ընթացել, կոտրել Opel Omega-ի տիրոջ տան երկաթե դարպասները և փլուզելով պատերը, մխրճվել ավտոտնակի մեջ: Վթարի հետևանքով Opel Zafira-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին