Կարևոր իրադարձություններ

Վրաց ուղղափառ եկեղեցու հաղորդության կարգը կորոնավիրուսի պատճառով չի փոխվի

21 Մարտ, 2020 17:50
Վրաց ուղղափառ եկեղեցու հաղորդության կարգը կորոնավիրուսի պատճառով չի փոխվի

Վրաստանում եկեղեցու նկատմամբ ևս սահմանվելու է ավելի քան 10 հոգու հավաքների սահմանափակումը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այսօր կայացած ճեպազրույցում՝ բացատրելով արտակարգ դրության ռեժիմի կանոնակարգերը:

Գախարիան վստահություն է հայտնել, որ եկեղեցու նպատակը ևս նույնն է.
 
«Չնայած նրան, որ հարգում ենք եկեղեցին և մեր ավանդույթները, մեր պարտականությունն է հոգալ մարդկանց առողջության մասին, որպեսզի ստեղծենք անվտանգ միջավայր: Վստահ եմ, որ եկեղեցու նպատակը ևս նույնն է, և մենք այս հարցի շուրջ խնդիր չենք ունենա»:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մի քանի ժամ տևած ժողովից հետո Սուրբ Սինոդը որոշում է կայացրել կորոնավիրուսի համաճարակի պատճառով հաղորդության կարգը չփոխել:

Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի արձանագրումից հետո սկսվել էին թեժ քննարկումներ վրաց ուղղափառ եկեղեցու պատարագների վերաբերյալ:

 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին