Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները հետապնդել ու բռնել են թիվ 42 երթուղու ավտոբուսի գրպանահատին (տեսանյութ)

21 Մարտ, 2020 16:32
Ոստիկանները հետապնդել ու բռնել են թիվ 42 երթուղու ավտոբուսի գրպանահատին (տեսանյութ)

Մարտի 18-ին թիվ 42 երթուղու ավտոբուսի սրահում ինչ-որ մեկը հափշտակել էր ուղևորուհիներից մեկի դրամապանակը։ Իջնելով ավտոբուսից՝ կինը Գայի պողոտայի կանգառներից մեկում նկատել էր, որ դրամապանակը չկա։

«Ծառայություն էինք իրականացնում Գայի պողոտայի այդ հատվածում, երբ մի կին մոտեցավ և հայտնեց, որ ավտոբուսներից մեկում գողացել են իր դրամապանակը։ Այդ պահին նա հաղորդագրություն ստացավ, որ Լվովյան 3/1 հասցեի բանկոմատից փորձում են իր քարտից գումար կանխիկացնել։ Մեր ծառայողական մեքենայով, կնոջ հետ միասին, հասանք նշված հասցե», - նշեց ճանապարհային ոստիկանության տեսուչ Դավիթ Քարիմյանը։

Բանկոմատի շրջակայքում ճանապարհային ոստիկանները ոչ մեկի չհայտնաբերեցին, բայց փողոցի այդ հատվածում նկատել են մի երիտասարդի, որը վազելով բարձրանում էր աստիճանները։ Ոստիկանները մեքենայով ընդառաջ են գնացել դեպի աստիճանները և հենց շենքի բակում բռնել նրան։

Գրպանահատի մոտ հայտնաբերվել է կնոջ դրամապանակը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Պարզվել է ինքնությունը՝ Սարի թաղի 33-ամյա բնակիչ էր։

Գողոնը վերադարձվել է կնոջը։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին