Ռուսաստանը 13 պետությունների է մատակարարել կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեսփեր, որոնք արտադրվել են ռուսական ձեռնարկություններից մեկում։ Այդ երկրների թվում հիշատակվում է նաև Հայաստանը։
«Ռոսկոմնադզորը» հայտարարել է, որ այդ տեստերը ստանալու են ԵԱՏՄ անդամ պետությունները, ԱՊՀ երկրները, Իրանը, Մոնղոլիան և Հյուսիսային Կորեան։ Ռուսաստանում հավանական են համարում մատակարարումները նաև դեպի Եգիպտոս, Սերբիա, Վենեսուելա։
Ռուսական կողմը հայտնում է, որ իրենց տրամադրած տեստերի միջոցով են հայտնի դարձել կորոնավիրուսի վարակակիրների առաջին դեպքերը Հայաստանում, Բելառուսում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։