Կարևոր իրադարձություններ

44-ամյա քաղաքացին մտել է ԱԱԾ վարչական շենք և փորձել է ինքնասպան լինել․ Shamshyan.com

21 Մարտ, 2020 13:12
44-ամյա քաղաքացին մտել է ԱԱԾ վարչական շենք և փորձել է ինքնասպան լինել․ Shamshyan.com

Մարտի 20-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Մի քաղաքացի ներս է մտել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենք և փորձել է իրեն վնասել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ ԱԱԾ աշխատակիցները կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանությունը, որից հետո նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները և ԱԱԾ վարչական շենքի մոտից այդ քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արամ Շ-ն է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին