Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    523
    543

  • RUB

    6,52
    7,12

Կարևոր իրադարձություններ

Խստացնում են, որ աշխատեն․ ԱԺ արտահերթ նիստի արտահերթ որոշումների հետքերով. «Ժողովուրդ»

21 Մարտ, 2020 08:10
Խստացնում են, որ աշխատեն․ ԱԺ արտահերթ նիստի արտահերթ որոշումների հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Երեկ շատերի համար անակնկալ կերպով Ազգային ժողովը երեկոյան արտահերթ նիստ գումարեց՝ առաջարկելով փոփոխություններ կատարել ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում, որոնք առնչվում են արտակարգ դրության կանոնների խախտմանը: Նախ` մինչեւ նիստի մեկնարկը հայտնի դարձավ, որ փոփոխություններ արվել են նաեւ ԶԼՄ-ներին վերաբերող կարգավորումներում, եւ մի փոքր մեղմացրել են դրույթները:

Մասնավորապես, ԶԼՄ-ները արդեն կարող են ոչ միայն հրապարակել պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումները, այլ նաեւ օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ու Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումները:

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս փոփոխությունների արմատները խորն են: Մասնավորապես, իշխանության ներկայացուցիչները հասկացել են, որ այս դրությամբ ընդունված փաստաթղթով աշխատելը բարդ է, օրենսդրական բացեր կան, եւ որոշել են փոփոխություններ կատարել:

Նկատենք, որ արտակարգ դրության ռեժիմի մասին նախագիծը կազմելուն ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: Արդեն երեկվա նիստի ժամանակ առաջարկեցին խստացնել մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը: «Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով:

Այն դեպքում, երբ անձն արտակարգ դրության ժամանակ մեկուսացման չենթարկվի, ինչն առաջացնի զանգվածային հիվանդություն, կենթարկվի կալանքի՝ 3 ամսից մինչեւ 5 տարի ժամկետով»,- քննարկման ժամանակ նշեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Ի վերջո, ԱԺ-ն որոշեց երկուշաբթի օրը կազմակերպել այս հարցի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը, իսկ մինչ այդ էլ առաջարկներ ներկայացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին