«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
Ամեն տարի արձանագրվող դեպքերի մեծ ծավալը երկրի սոցիալ-տնտեսական ոլորտի վրա թողնում է զգալի ազդեցություն: Տարերային աղետները և արտակարգ իրավիճակները կանխարգելելու, վիճակը վերահսկելու և հետևանքները մեղմելու համար Հայաստանը դեռևս 1998 թ. ընդունել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը:
Օրենքի մեկ այլ՝ կառավարության իրավասություններն ամրագրող 12-րդ հոդվածով սահմանված է, որ վերջինս հաստատում է արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը: Օրենքի այս կարևորագույն դրույթը, որն անհրաժեշտ է դրա կիրարկումն ապահովելու համար, պարզվում է՝ 22 տարիների ընթացքում այդպես էլ չէր մշակվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակել և միայն այս ամիս է հանրային քննարկման ներկայացրել «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման» կարգը»,- գրում է թերթը: