Կարևոր իրադարձություններ

Վիեննայից Երևան են ժամանել 14 ՀՀ քաղաքացի, իսկ Երևանից Վիեննա մեկնել Ավստրիայի 8 քաղաքացի․ Քաղավիացիայի կոմիտե

20 Մարտ, 2020 23:25
Վիեննայից Երևան են ժամանել 14 ՀՀ քաղաքացի, իսկ Երևանից Վիեննա մեկնել Ավստրիայի 8 քաղաքացի․ Քաղավիացիայի կոմիտե

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր ֆեյսբուքյանն իր էջի միջոցով տեղեկավնում է, որ Վիեննայից Երևան են ժամանել 14 ՀՀ քաղաքացի։

«Ս. թ մարտի 20-ին Wizz Air ավիաընկերությունն իրականացրեց Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը։

Տեղեկացնում ենք, որ Վիեննայից Երևան են ժամանել 14 ՀՀ քաղաքացի, իսկ Երևանից Վիեննա մեկնել Ավստրիայի 8 քաղաքացի։

Միևնույն ժամանակ ցանկանում ենք շնորհավորել մեր նոր գործընկերներին առաջին չվերթի կապակցությամբ»,- ասված է հայտարարությունում։

 

Հարգելի քաղաքացիներ, Ս. թ մարտի 20-ին Wizz Air ավիաընկերությունն իրականացրեց Վիեննա-Երևան-Վիեննա...

Опубликовано Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee Пятница, 20 марта 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին