Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ, միաձայն ընդունեց մեկուսացման կարգը խախտելու դեպքում խախտողների համար պատիժ սահմանող փոփոխությունները

20 Մարտ, 2020 22:45
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ, միաձայն ընդունեց մեկուսացման կարգը խախտելու դեպքում խախտողների համար պատիժ սահմանող փոփոխությունները

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը: Նիստի ժամանակ քննարկվում էր Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։  

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ կողմ՝ 102, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0, Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Երկրորդ ընթերցումը նշանակվեց երկուշաբթի ժամը 11–ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փոփոխություններով սահմանվում է, որ Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, ինչպես նաեւ լրացվում է 11-րդ մասը, հետեւյալ բովանդակությամբ. «Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի վճարում նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով։

Քրեական օրենսգրքում լրացում է կատարվում 277.1 հոդվածում. «Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին