Կարևոր իրադարձություններ

Ավելի քան 4000 միայնակ տարեցի մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի

20 Մարտ, 2020 21:59
Ավելի քան 4000 միայնակ տարեցի մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից։

«Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերություններն այսօր սկսել են տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովման ծրագիրը:

Այսպիսով՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը Երևանում սնունդ կտրամադրի 1934 մարդու, ևս 1892 միայնակ տարեցի սնունդ կտրամադրվի մարզերում:

«Գերմանական Կարմիր Խաչ» ընկերությունը, ընդհանուր առմամբ, սննդի մեկամսյա պաշարով կապահովի 215 միայնակ տարեցի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին