Կարևոր իրադարձություններ

Մեկուսացման պահանջները խախտողը կարող է պատժվել կալանքով՝ մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկվել մինչև 5 տարի ժամկետով. Վահե Դանիելյան

20 Մարտ, 2020 21:39
Մեկուսացման պահանջները խախտողը կարող է պատժվել կալանքով՝ մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկվել մինչև 5 տարի ժամկետով. Վահե Դանիելյան

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը: Նիստի ժամանակ քննարկվում է Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Փաթեթը ներկայացնում է Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։ Իր ելութի ընթացքում փոխնախարարը նշեց, որ արտակարգ դրության պայմաններում որոշ սահմանափակումների դեպքում ՀՀ օրենքներով նախատեսված չեն կոնկրետ իրավական հետևանքներ և, որ ոչ բոլոր քաղաքացիներն են հոժարակամ մեկուսացվում կամ ինքնամեկուսացվում։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվում է. «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով», ինչպես նաև լրացնել 11-րդ մասը, հետևյալ բովանդակությամբ. «Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտել, որն առաջացնում է տուգանքի վճարում նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով»։

«Քրեական օրենսգրքում նախատեսվում է լրացում կատարել 277.1 հոդվածով. Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով»,- ընդգծեց փոխնախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին