Կարևոր իրադարձություններ

Զինվորները չեն շփվում քաղաքացիական անձանց հետ, բոլոր տեսակցությունները սահմանափակված են․ ԶՈՒ գնդապետ

20 Մարտ, 2020 21:10
Զինվորները չեն շփվում քաղաքացիական անձանց հետ, բոլոր տեսակցությունները սահմանափակված են․ ԶՈՒ գնդապետ

Քիչ առաջ կառավարության մամուլի կենտրոնում ավարտվեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում գնդապետը նշեց, որ այս պահի դրությամբ զինված ուժերում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել:

Օհանյանը նաև ընդգծեց, որ զինվորները չեն շփվում քաղաքացիական անձանց հետ, բոլոր տեսակցությունները սահմանափակված են, իսկ այն զինվորականներն ու աշխատակիցներն, ովքեր երեկոյան տուն են գնում, պետք է ամեն կերպ սահմանափակեն շփումները քաղաքացիների հետ: Նա նաև հավելեց, որ նրանք ամեն անգամ աշխատանքի վերադառնալիս ջերմաչափում են անցնում անհպում ջերմաչափերով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին