Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արսեն Թորոսյանի հետ․ նախարարը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման առկա վիճակը և միտումները

20 Մարտ, 2020 20:33
Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արսեն Թորոսյանի հետ․ նախարարը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման առկա վիճակը և միտումները

Այսօր՝ մարտի 20-ին, նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Արսեն Թորոսյանը Հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի և միտումների, ինչպես նաև վարակի կանխարգելման և բուժման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին: Նախարարն անդրադարձել է նաև առկա խնդիրներին:

Սարգսյանը կարևորել է բնակչության առողջության պահպանմանը և նոր կորոնավիրուսի վարակի տարածմանը դիմակայելուն ուղղված քայլերը: Նախագահը փորձի և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից շատ էական է համարել համագործակցությունը տարբերի երկրների և համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, ինչը ևս կարող է նպաստել հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել այդ հարցում ամեն կերպ աջակցել և օժանդակել կառավարությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին