Կարևոր իրադարձություններ

Շավարշ Կարապետյանը Բաշկիրիայում պաշտոն է ստացել

20 Մարտ, 2020 17:00
Շավարշ Կարապետյանը Բաշկիրիայում պաշտոն է ստացել

Հայ լողորդ, սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանը Բաշկիրիայի նախագահական ապարատում պաշտոն է ստացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Բաշկիրիայի ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Հասարակական հիմունքներով Բաշկիրիայի նախագահի խորհրդական է նշանակվել Շավարշ Կարապետյանը: Նրան է վերապահվում տարածաշրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման խնդիրը»,- տեղեկացնում են Բաշկիրիայի նախագահի աշխատակազմից:

Հաղորդվում է, որ Շավարշ Կարապետյանը պլանավորում է մոտ ապագայում տեղափոխվել Բաշկիրիա:

 

Լրահոս

Դիտել ավելին