Կարևոր իրադարձություններ

Փասադենայում կորոնավիրուսով ախտահարված 34-ամյա հայ է մահացել

20 Մարտ, 2020 14:10
Փասադենայում կորոնավիրուսով ախտահարված 34-ամյա հայ է մահացել

ԱՄՆ Փասադենա քաղաքի հիվանդանոցում մահացել է 34-ամյա մի հայ, որ մոտ անցյալ շաբաթ կորոնավիրուս էր ախտորոշվել:

Ըստ asbarez.com կայքի տվյալների՝ Ջեֆրի Ղազարյանը Լոս Անջելեսում կորոնավիրուսի հետևանքով երկրորդ մահացած մարդն է:

Ղազարյանի ընտանիքը պատմել է, որ մարտի 7-ին նա հազ է ունեցել, իսկ հաջորդ օրը հազի հետ արյան արտադրություն է եկել, որից հետո տղամարդը վերադարձել է Լոս Անջելես և արդեն բարձր ջերմությամբ դիմել բժիշկների օգնությանը: Ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ղազարյանը թոքաբորբ է ունեցել: Նա COVID-19-ի թեստ հանձնելուց հետո ինքնամեկուսացել է: Կորոնավիրուսի առկայությունը նրա մոտ հաստատվել է մարտի 13-ին, հաջորդ օրը նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ թոքերի 60-70 տոկսը բորբոքված է եղել: 

Նշվում է Ղազարյանը մանկության տարիներին ասթմա և հաճախ հանդիպող բրոնխիտ է ունեցել:

 

Լրահոս

Դիտել ավելին