Կարևոր իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում

20 Մարտ, 2020 11:53
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են․

Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում 2020 թվականի մարտի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Մարտիրոսյան փողոցի 1-ին երթևեկելի գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ՝ նախկինում՝ միայն դեպի աջի փոխարեն:

 

 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին