Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Կաննի կինոփառատոնը մայիսին չի կայանա

20 Մարտ, 2020 11:15
Կաննի կինոփառատոնը մայիսին չի կայանա

Ֆրանսիայում և աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները որոշել են հետաձգել այն։

Միջոցառումը չի կայանա մայիսին, ներկայում քննարկվում է կինոփառատոնի անցկացումն այլ ժամկետներ տեղափոխելու հարցը։ Այն կարող է կայանալ հունիսի վերջ-հուլիսի սկզբին։

Կազմակերպիչներն ընդգծել են, որ վերջնական որոշման մասին կհայտնեն, երբ Ֆրանսիայում և աշխարհում իրավիճակի զարգացումը թույլ տա գնահատել փառատոնի անցկացման իրական հնարավորությունը։

Կաննի 73-րդ փառատոնը պետք է անցկացվեր Լազուրե ափում, մայիսի 12-23-ը։ Այն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1946 թվականից։

Լրահոս

Դիտել ավելին