Կարևոր իրադարձություններ

«ՍԱՍ Գրուպ»-ը հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել. Հասմիկ Համբարձումյան

20 Մարտ, 2020 10:41
Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան
«ՍԱՍ Գրուպ»-ը հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել. Հասմիկ Համբարձումյան

Լրագրող Հասմիկ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ուշադրություն‼️

«ՍԱՍ Գրուպ»-ը հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել. աշխատողներին կանչում են ու պարտադրում դիմում գրել էն մասին, որ իրենք իրենց հաշվին գնացել են արձակուրդ, հակառակ դեպքում կհեռացնեն աշխատանքից: Աշխատողները հայտնվել են ծանր վիճակում: Զանգում են տարբեր պետական հիմնարկներ, ոչ մեկ հարցին լուծում չի տալիս, ՍՈՑԱՊ-ից զանգերին ընդհանրապես չեն պատասխանում: Ու ստեղ հիշում ես պաշտոնյաների (ամենաբարձրից սկսած) հայտարարությունները, թե գործատուները պարտավոր են վճարել աշխատողների աշխատավարձերը: Դրանք էդպես էլ մնում են հայտարարություն, իսկ մարդիկ իրենց պաշտպաններ են փնտրում:
Gayane Abrahamyan Heriknaz Tigranyan և մյուս պատգամավորներ, գուցե դուք ուղղորդեք իրենց, օգնեք»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին