Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    523
    527,5

  • EUR

    629,5
    641,5

  • RUB

    7,07
    7,29

Կարևոր իրադարձություններ

Կառավարության մասնաշենքի սենյակներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 8 աշխատակից է ծխահարվել

20 Մարտ, 2020 10:25
Կառավարության մասնաշենքի սենյակներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 8 աշխատակից է ծխահարվել

Մարտի 19-ին՝ ժամը 22:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

 

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել՝ 22:44-ին: Մասամբ այրվել են աշխատասենյակի (20 քմ) գույքը (գրասեղան, պահարան, համակարգիչ, տպիչ, հեռախոս), շերտավոր վարագույր, մանրահատակ և ջերմահարվել՝ մեկ պատուհան:

Կան ծխահարված աշխատակիցներ: Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկն անվտանգության 8 աշխատակցի ցուցաբերել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին