Կարևոր իրադարձություններ

Փոփոխություն՝ հանուն սպառողների. Պետք է տրվի ճշգրիտ տեղեկություն հեղուկ գազի տեսակի և նշանակության մասին. «Ժամանակ»

20 Մարտ, 2020 09:45
Փոփոխություն՝ հանուն սպառողների. Պետք է տրվի ճշգրիտ տեղեկություն հեղուկ գազի տեսակի և նշանակության մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը սպառողների շահերը պաշտպանելու նկատառումով պատրաստվում է փոփոխություն կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և ավելացնել դրույթ, որով հեղուկ գազի վաճառքով զբաղվող ձեռնարկատերերին կպարտավորեցվի սպառողին ճշգրիտ տեղեկատվություն տալ վաճառվող հեղուկ գազի տեսակի և նշանակության մասին:

 Խնդիրն ան է, որ հեղուկ գազը լինում է կենցաղային և մեքենաների լիցքավորման համար, և դրանք իրենց տեխնիկական բնութագրերով էականորեն տարբերվում են իրարից: Հեղուկ գազով շահագործվող մեքենաների սեփականատերերը հաճախ են բողոքում, որ մեքենաները լիցքավորվում են կենցաղային գազով, որն առաջացնում է մեքենաների խափանումներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին