Կարևոր իրադարձություններ

Ցանկացած ճգնաժամ ստեղծում է նոր հնարավորություններ. Չինաստանը մեկնարկում է «Նոր աշխարհակարգի» իր նախագիծը

20 Մարտ, 2020 09:39
Ցանկացած ճգնաժամ ստեղծում է նոր հնարավորություններ. Չինաստանը մեկնարկում է «Նոր աշխարհակարգի» իր նախագիծը

Չինաստանը բոլորից լավ օգտվեց ներկայիս ճգնաժամի հնարավարություններից, գրում է building-tech.org-ը՝ հղում անելով բլոգեր Եվգենի Չերնյակին:

1. Չինաստանը արդյունավետորեն պատրաստվել է նոր սերնդի` կենսաբանական պատերազմին: Նրանք «մաստեր կլաս» են արել և աշխարհին ցույց տվել կենսաբանական պատերազմի նվազագույն արդյունավետությունը Չինաստանի դեմ:

2. Իրականացրին մարդահամար՝ արագ ու արդյունավետ:

3. Խստացրեցին թվային բռնապետությունը. սոցիալական ցանցերի և բոլոր հաղորդակցությունների վերահսկում:

4. Ստեղծեցին համակարգ ՝ ցանկալի անհատի բոլոր սոցիալական կապերը արագ հաշվարկելու համար. ով է նրա հետ շփում ունեցել, ում հետ նա երթևեկել, որտեղ է եղել, ում հետ է խոսել:

5. Բացահայտեցին բոլոր ապօրինի ներգաղթյալներին և շատերին արտաքսեցին երկրից:

6. Փափուկ ռեժիմով արտաքսեցին շատ օտարերկրացիների: Նրանք իրենք էին ձգտում տարհանելվել: Մնացածները հայտնաբերվեցին և վերցվեցին հսկողության տակ:

7. Մշակեցին ամբողջ երկրի զանգվածային և կտրուկ արգելափակման մեխանիզմը:

8. Ողջ աշխարհին ցույց տվեցին, թե ինչի է ընդունակ Չինաստանը. ամբողջական կարանտինի նստեցնել 1.5 միլիարդ մարդու, բոլորին դիմակներ հագցնել, մեգահիվանդանոց կառուցել մեկ շաբաթվա ընթացքում:

9. Ողջ երկրով մեկ սովորեցրին՝ ինչպես հետևել անձնական հիգիենային և օրենք ընդունեցին՝ արգելել վայրի կենդանիներ օգտագործել սննդում:

10. Ցույց տվեցին, թե որքան է աշխարհը կախված Չինաստանից:

11. Սառեցրին արտադրության ցանցերը ամբողջ աշխարհում ՝ առաջացնելով համաշխարհային ճգնաժամ:

12. Ոստիկանական և արձագանքման ծառայություններում ներդրեցին անօդաչու թռչող և ավտոմատ հետախուզման սարքեր:

13. Մշակվեց զանգվածային ջերմային պատկերապատման համակարգ ՝ տրված անոմալիաների ավտոմատ հաշվարկով:

14. Թարմացվեցին դիմակներ կրող մարդկանց պատճառով տեսախցիկների դեմքի ճանաչմամբ շահագործման ալգորիթմները. այժմ մարդու քայլքը նույնպես հաշվի է առնվում նրա անձի ճանաչման մեջ:

15. Լայնորեն և արագորեն ստեղծեցին համակարգեր ապրանքների ավտոմատ առաքման համար:

16. Մշակվեց էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի համակարգը:

17. Հոնկոնգում բողոքի ակցիաները դադարեցին, և այնտեղ աճեց Չինաստանի կառավարության ազդեցությունը:

Կարևորը.

Մինչ աշխարհը շարունակում է ընկնել ճգնաժամային ձագարի մեջ, Չինաստանն արդեն դուրս է եկել դրանից և պատրաստ է.

- գնել ավելի էժան ակտիվներ
- օգնել ֆինանսապես թույլ պետություններին ՝ ավելացնելով դրանց համաշխարհային ազդեցությունը
- խաղալ նավթի անկման վրա (արդեն հրաժարվել են Ռուսաստանի պայմանագրերից)
- ստեղծել նոր միություններ և դաշինքներ

Եվ այն ամենը, ինչ տեղի է ունենում,  կհանգեցնի աշխարհակարգի թարմացմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին