Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    501
    507,5

  • EUR

    544,5
    558,5

  • RUB

    6,27
    6,67

Կարևոր իրադարձություններ

Նախորդների ճակատագրից կխուսափե՞ն նորանշանակները. «Հրապարակ»

20 Մարտ, 2020 09:08
Նախորդների ճակատագրից կխուսափե՞ն նորանշանակները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վեց ամիս թափուր մնալուց հետո վերջապես համալրվեցին ոստիկանապետի եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները։ Ճիշտ է՝ այս ընթացքում այդ պաշտոնները զբաղեցնում էին ժամանակավոր պաշտոնակատարներ եւ հայտարարում էին, որ ամբողջ ծավալով իրականացնում են ղեկավարի գործառույթները, սակայն երեխային անգամ պարզ է, որ ժամանակավոր նշանակում է սպասման մեջ գտնվող, շարունակ շուրջբոլորը նայող, ամեն քայլը չափող-ձեւող պաշտոնյա, որն իր վաղվա օրվա նկատմամբ հավատ չունի։

Թվում է՝ ոչ մի իշխանություն ու պետության ղեկավար չպետք է շահագրգռված լինի, որ նման կարեւոր պաշտոններում «ժամանակավորի» հոգեբանությամբ մարդիկ աշխատեն, եւ պետք է հասկանա, որ այդ անորոշությունից ո՛չ աշխատանքն է շահում, ո՛չ երկիրը։

Սակայն Նիկոլ Փաշինյանը մինչեւ վերջին օրը իրենից կախման ու անորոշության մեջ պահեց այդ երկու պաշտոնյաներին՝ 6 ամիս շարունակ ո՛չ ազատելով, եւ ո՛չ էլ նշանակելով իրենց պաշտոններին։ Եվ միայն ԺՊ-ների համար թույլատրելի ժամկետը լրանալու վերջին օրը ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի թեկնածուներին ներկայացրեց նշանակման։

Անշուշտ, դժվար է ասել, թե այս  անձանց հրամանագրումից հետո ինչ կփոխվի իրենց եւ երկրի կյանքում, ինչն էլ ինքնին առավել անհասկանալի է դարձնում հրամանագրերն այսքան ուշացնելու հանգամանքը։ Մանավանդ եթե հիշենք նրանց նախորդներին, որոնք վարչապետի կողմից ամենահարգված ու ամենասիրված պաշտոնյաների թվին էին պատկանում, մի օր շատ անսպասելիորեն հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։

Նման ճակատագրից կարող են չխուսափել նաեւ այս նորանշանակները, քանզի հայտնի չէ, թե վաղն ինչ պահանջներ կներկայացվեն նրանց, եւ նրանք կկարողանա՞ն արդյոք շարունակել պաշտոնավարումը։ Իսկ կադրային նման ցնցումներից ոչ մի երկիր չի շահում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին