Կարևոր իրադարձություններ

Լեհական աղբամանների համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 177 մլն դրամ. «Ժողովուրդ»

20 Մարտ, 2020 08:59
Լեհական աղբամանների համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 177 մլն դրամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետարանը ընթացիկ տարվա համար ձեռք է բերել թվով 2000 հատ կենցաղային թափոնների կոնտեյներներ։ Խոսքը մուգ կանաչ գույնի մեծ աղբամանների մասին է։ Ըստ այդ պաշտոնական փաստաթղթերի՝ դրանք, փաստորեն, արտադրվել են Լեհաստանում։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ մեկ աղբամանն արժեցել է 88 հազար 500 դրամ, իսկ ընդհանուր 2000 հատ աղբամանի համար վճարվել է 177 մլն դրամ։

Կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Արտար Էկո Սերվիս» ընկերության հետ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում ևս քաղաքապետարանը աղբամաններ էր ձեռք բերել Լեհաստանից»»,-գրում է թերթը։

 

Լրահոս

Դիտել ավելին