Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզում ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա․ ԱԻՆ

20 Մարտ, 2020 00:23
Տավուշի մարզում ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա․ ԱԻՆ

Այսօր՝ մարտի 19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վոլոդյա Չ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:09-ին, մարվել՝ 12:26-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին