Կարևոր իրադարձություններ

«Մենք բեռ չենք, մենք քո քաղաքացիներն ենք»․ ադրբեջանցի ուսանողները Ստամբուլի օդանավակայանում բողոքի ակցիա են իրականացնում․ Կարեն Հովհաննիսյան

20 Մարտ, 2020 00:13
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
«Մենք բեռ չենք, մենք քո քաղաքացիներն ենք»․ ադրբեջանցի ուսանողները Ստամբուլի օդանավակայանում բողոքի ակցիա են իրականացնում․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս պահին բողոքի ակցիա է իրականացվում Ստամբուլի միջազգային օդանավակայանում ադրբեջանցիների կողմից: Նրանք վանկարկում են «Մենք բեռ չենք, մենք քո քաղաքացիներն ենք», որի հասցեատերը Ադրբեջանի ղեկավարությունն է:

Ադրբեջանից ուսանողները դիմել են Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսություն, որպեսզի իրենց համար կազմակերպեն չարտերային թռիչք, սակայն հյուպատոսությունը հրաժարվել է, ինչից հետո տեղի է ունենում այս բողոքի ակցիան:

Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները բողոքի ակցիա իրականացնողների հետ բանակցելուց հետո հանդարտեցրել են նրանց և սպասում են ինչ որ հանգուծալուցման»:

Այս պահին բողոքի ակցիա է իրականացվում Ստամբուլի միջազգային օդանավակայանում ադրբեջանցիների կողմից: Նրանք վանկարկում են...

Опубликовано Կարեն Հովհաննիսյան Четверг, 19 марта 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին