Կարևոր իրադարձություններ

ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքում հրդեհ է բռնկվել․ սենյակներից մեկում այրվել է գրասենյակային գույքը․ ԱԻՆ

19 Մարտ, 2020 23:15
ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքում հրդեհ է բռնկվել․ սենյակներից մեկում այրվել է գրասենյակային գույքը․ ԱԻՆ

Այսօր՝ մարտի 19-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասնին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ սենյակներից մեկում այրվել է գրասենյակային գույք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին, մարվել՝ 22:44-ին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին