Կարևոր իրադարձություններ

Արցախում մինչ այսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել․ ԱՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին

19 Մարտ, 2020 22:30
Արցախում մինչ այսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել․ ԱՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել:

Նոր կորոնավիրուսային վարակի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված քաղաքացիների փորձանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները բացասական են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին