Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրության սահմանափակումները խոչընդոտել են ընտանիքի վերամիավորմանը․ երեք երեխաների մայրը դիմել է ՄԻՊ-ի աջակցությանը

19 Մարտ, 2020 22:20
Հեղինակ՝ Արման Թաթոյան
Արտակարգ դրության սահմանափակումները խոչընդոտել են ընտանիքի վերամիավորմանը․ երեք երեխաների մայրը դիմել է ՄԻՊ-ի աջակցությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արտակարգ դրության սահմանափակումները խոչընդոտել են ընտանիքի միավորմանը․Պարետի շուրջօրյա աշխատանքի արդյունքում լուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած հարցը

Երեք երեխաների մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված արգելքների պատճառով ընտանիքի՝ երեխաների և ամուսնու հետ վերամիավորվելու հարցում։

Այս դեպքն Արման Թաթոյանը քննարկել է Տիգրան Ավինյանի հետ և նրա հետ շուրջօրյա համատեղ աշխատանքի արդյունքում արագ կազմակերպվել է ընտանիքի վերամիավորումը։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում արտակարգ դրության պայմաններում Պարետի նման պատրաստակամությունը, արագ արձագանքը և կոնկրետ դեպքերին անհատական մոտեցումը։

Այնպիսի իրավիճակներում, ինչպիսին արտակարգ դրությունն է, հատկապես է կարևոր նկարագրված օրինակով պետության արագ արձագանքը մարդու իրավունքների հարցերին և անհատական մոտեցումը»։

Արտակարգ դրության սահմանափակումները խոչընդոտել են ընտանիքի միավորմանը․Պարետի շուրջօրյա աշխատանքի արդյունքում լուծվել է...

Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Четверг, 19 марта 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին