Կարևոր իրադարձություններ

Ունենք հստակ նպատակ՝ զգալի աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարողներին, որոնք դժվարին պայմաններում են կորոնավիորսային իրավիճակի պատճառով․ Տիգրան Խաչատրյան

19 Մարտ, 2020 20:47
Ունենք հստակ նպատակ՝ զգալի աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարողներին, որոնք դժվարին պայմաններում են կորոնավիորսային իրավիճակի պատճառով․ Տիգրան Խաչատրյան

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ասուլիսը: Թեման էր՝ կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները և հակազդման առաջիկա գործողությունները։

«Յուրաքանչյուր նոր օր նոր մարտահրավերներ է առաջ բերում Կառավարությունների առջև»,- ասաց նախարարը ։

Նախարարի փոխանցմամբ՝ ունեն հստակ նպատակ՝ զգալի տնտեսական աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարողներին, որոնք դժվարին պայմաններում են կորոնավիորսային իրավիճակի պատճառով , միևնույն ժամանակ ունեն ծրագիր, թե ինչպռս պետք է հաղթահարեն այդ դժվարությունները:

«Ուշադրության կենտրոնում կլինեն առավել խոցելի խմբերում գտնվողները․խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր այս արտակարգ իրավիճակում զրկվել են աշխատելու և գումար վաստակելու հնարավորությունից»,- ընդգծեց Խաչատրյանը:

«Այս փուլը հաղթահարելով և առավել կայուն դաշտում հայտնվելուց հետ Գործադիր մարմինը հատուկ դրամագլուխ է սահմանելու  այն կազմակերպությունների համար, ովքեր զարգացման ծրագրերով կդիմեն Կառավարությանը՝ աջակցություն ստանալու համար»,- հավելեց նախարարը: 

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ասուլիսը:

Опубликовано Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Четверг, 19 марта 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին