Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը կորոնավիրուսի կասկածանքով թեստ է հանձնել. պատասխանը հայտնի է

19 Մարտ, 2020 16:57
ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը կորոնավիրուսի կասկածանքով թեստ է հանձնել. պատասխանը հայտնի է

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Կորոնավիրուսի կասկածանքով թեստ է հանձնել:Shabat.am-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց վերջինս.

«Ցուցմանը համաձայն՝ շարունակում եմ ինքնամեկուսացված մնալ, բայց քանի որ առողջականի վատթարացում ունեի որոշեցի նախօրեին թեստ հանձնել:

Այսօր պատասխանը եկավ ՝ բացասական: Անկախ թեստի արդյունքներից՝ պետք է շարունակեմ 14 օր ինքնամեկուսացված մնալ »,- հայտնեց ԱԺ պատգամավորը:

Հիշեցնենք, որ օրերս մեզ հետ զրույցում  ԱԺ պատգամավորը նշել էր, որ  վերջերս է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ  վերադարձել Սերբիա այցելությունից: Այդ օրվանից սկսած ինքնամեկուսացման մեջ է գտնվում:Ջերմությունն է բարձրացել, այնուհետև բժիշկները և համաճարակաբանն են հետազոտել: Նշել են, որ որևէ խնդիր չկա , որովհետև հնարավոր է, որ ընդամենը մրսածություն կամ սեզոնային գրիպ է: Սակայն հաշվի առնելով, որ եկել է այդ երկրից, ցուցում է եղել  ինքնամեկուսանալու: 

 

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին