Կարևոր իրադարձություններ

Գովելի է որ Հայաստանում համաճարակի իրավիճակի հետ կապված արտակարգ դրություն է սահմանված. Դավիթ Ֆիդանյան

19 Մարտ, 2020 15:37
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
Գովելի է որ Հայաստանում համաճարակի իրավիճակի հետ կապված արտակարգ դրություն է սահմանված. Դավիթ Ֆիդանյան

Պատմաբան և քաղակտիվիստ Դավիթ Ֆիդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Գովելի է որ Հայաստանում համաճարակի իրավիճակի հետ կապված արտակարգ դրություն է սահմանված: Ընդհանրապես ճգնաժամային իրավիճակներում, երբ երկրներում արտակարգ դրություն է հայտարարվում դա ենթադրում է որոշակի սահմանափակումներ տարբեր ուղղություններով: Դա բնական է և դա նորմալ է, որովհետև կա ճգնաժամ, որին հետևում է այդ ճգնաժամի լուծման համար նախատեսված արտակարգ դրությունը: Սակայն այդ սահմանափակումների պարագայում տեղ-տեղ աբսուրդի ժանրերի տարրեր պարունակող երևույթներ չպետք է լինեն: Թեկուզ վերցնենք այն, որ իրավապահները տուգանքի սպառնալիքի ներքո պահանջել էին հեռացնել Առավոտ օրաթերթում տպագրված այն տեղեկությունը որտեղ խոսվում էր այն մասին, որ Ռուսաստանում վիրուսի հետ կապված վիճակագրությունը սուտ է: Դա խիստ դատապարտելի երևույթ է: Մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակը մեզ ոչ թե պետք է հեռացնի քաղաքակիրթ աշխարհից՝ այլ ընդհակառակը: Մենք պետք է հստակորեն ավելի ու ավելի մոտենանք քաղաքակիրթ աշխարհին: Եվ վերջիվերջո ժողովրդավարական արժեքները Հայաստանում այլընտրանք չպետք է ունենան»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին