Կարևոր իրադարձություններ

Որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է ձյուն, մի մասում՝ անձրեւ

19 Մարտ, 2020 14:08
Որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է ձյուն, մի մասում՝ անձրեւ

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում մարտի 19-ի ցերեկը, 20-21-ն առանձին շրջաններում, 22-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով, հովտային շրջաններում անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 24- ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը և 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում  են տեղումներ, 21-ին սպասվում է  կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին