Կարևոր իրադարձություններ

Լրջագույն աջակցություն պետք է ցուցաբերենք տնտեսությանը, և այն պետք է ունենա զարգացման տրամաբանություն. Նիկոլ Փաշինյան

19 Մարտ, 2020 13:35
Լրջագույն աջակցություն պետք է ցուցաբերենք տնտեսությանը, և այն պետք է ունենա զարգացման տրամաբանություն. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ կառավարությունում քննարկվել է հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունը և ռազմավարությունը: Վարչապետի խոսքով` կառավարության առաջ խնդիր դրված չէ վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, ինչքան այն ՀՀ-ում լավն էր, այլ առաջնորդվել շատ ավելի մեծ ամբիցիաներով՝ հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս:

«Մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր: Այս ընթացքում գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումների այն օրակարգի վրա, որ որդեգրել ենք և, իհարկե, պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը, և այդ աջակցությունը պետք է ունենա զարգացման տրամաբանություն»,- ասաց վարչապետը:
 
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր է, որ կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը լինեն արդյունավետ, լինեն հասցեական, արդար:
 

«Մոտավորապես 25 միլիարդ դրամ հրատապ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկենք, ևս 25 միլիարդ դրամի սոցիալական փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության և 3-րդը՝ մոտավորապես 80 միլիարդ դրամի կունենանք հիմնադրամ, որն ուղղված կլինի տնտեսության վերաձևավորմանն ու կարգաբերմանը՝ ետճգնաժամային ժամանակների   պարամետրերին համապատասխան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին