Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    523,5
    528,5

  • EUR

    627
    639

  • RUB

    6,98
    7,2

Կարևոր իրադարձություններ

Ապրիլի պարգևավճարները կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված ֆոնդին կփոխանցեն. «Հրապարակ»

19 Մարտ, 2020 09:47
Ապրիլի պարգևավճարները կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված ֆոնդին կփոխանցեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, անցած տարի հիմնադրված ավանդույթով, իշխանությունը 2020 թվականի բյուջեով ամրագրել է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները աշխատավարձից բացի ամսական ամենաքիչը 30 տոկոսի չափով էլ պարգեւավճարներ են ստանալու:

Երեկ տեղեկացանք, որ  ապրիլ ամսվա պարգեւավճարները որոշել են փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված ֆոնդին: Դա արվում է հանրային դժգոհությունը մեղմելու համար։ Այս փուլում, երբ բոլորը տուժում են, պետական բյուջեից պարգեւավճարներ տալու ավանդույթը շարունակելը կարող էր հանրային բունտի պատճառ դառնալ։

Հիշեցնենք, որ ՍԴ եւ ՀՀ նախագահները՝ Հրայր Թովմասյանն ու Արմեն Սարգսյանը եւս ընթացիկ ամսվա աշխատավարձը որոշել են ուղղել այդ ֆոնդին, որտեղ երեկվա դրությամբ 45 միլիոն դրամից ավելի գումար է փոխանցվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Դիտել ավելին