Կարևոր իրադարձություններ

Ինչ է պետք դատավոր դառնալու համար. նոր չափանիշներ. «Ժողովուրդ»

19 Մարտ, 2020 09:22
Ինչ է պետք դատավոր դառնալու համար. նոր չափանիշներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը ներկայացրել է օրենսդրական մի նախաձեռնություն, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Դատական օրենսգրքում և, ըստ էության, նվազեցնել դատավորներ դառնալու համար առկա պահանջները:

 Օրինակ՝ այժմ Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածում ամրագրված է, որ դատավորները պետք է ունենան իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի աստիճան և տիրապետեն առնվազն երկու օտար լեզվի: Եվ, ահա, պատգամավորն առաջարկում է թողնել միայն բակալավրը և առնվազն երկու օտար լեզվի փոխարեն՝ առնվազն մեկը:

Պատգամավորը հիմնավորում է, թե Հայաստանի Հանրապետությունում դատավարության լեզուն հայերենն է, և օրենքը նախատեսում է, որ բոլոր փաստաթղթերը դատարան են ներկայացվում հայերեն կամ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Եվ ելնելով այս հանգամանքից՝ պատգամավորը եզրակացնում է, որ դատավորը պարտավոր չէ տիրապետել երկու օտար լեզվի՝ դատավարությունը պատշաճ կերպով անցկացնելու համար:

Հավելենք նաև, որ առաջարկվում է դատավորների համար նախատեսված տարիքի նվազագույն շեմը 28-ի փոխարեն ամրագրել 25-ը: Այսինքն՝ այստեղ ևս չափանիշների նվազում ունենք:

Նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունը լծվել է դատական համակարգում փոփոխություններ անելու՝ տարբեր օրենքներ նախագծելով: Եվ մշտապես հարց էր բարձրաձայնվում՝ որքանով իշխող ուժն ունի նոր դատավորների թեկնածուներ: Եվ միգուցե ցենզերի փոփոխությունը հնարավոր կադրեր ապահովելու դժվարությամբ է պայմանավորված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին