Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    501
    507,5

  • EUR

    544,5
    558,5

  • RUB

    6,27
    6,67

Կարևոր իրադարձություններ

Ի վերջո, ով է նախկին նախարար պատգամավորը. «Հրապարակ»

19 Մարտ, 2020 08:57
Ի վերջո, ով է նախկին նախարար պատգամավորը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ի վերջո՝ ո՞վ է նախարար եղած ժամանակ աշխատավարձից բացի ծրարով փող ստացել, ո՞ւմ նկատի ուներ վարչապետը ԱԺ-ում արած իր հայտարարությամբ:

Հիշեցնենք` 2019-ի փետրվարին, արդարացնելով կառավարության անդամների ստացած պարգեւավճարները, Փաշինյանն ասել էր, թե բա լա՞վ էր, որ նախկինում նախարարները, աշխատավարձից բացի, ծրարով փող էին ստանում, հիմա պետական պաշտոնյաները պիտի բարձր վարձատրվեն հենց բյուջեից: Վերջերս ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանի ու Էդմոն Մարուքյանի բերանով ԱԺ-ում փորձեց վարչապետից կորզել, թե ովքեր են այդ նախկինները, ում ծրարով փող են տվել, սակայն Փաշինյանը տարօրինակ պատասխան տվեց՝ ասելով, թե դրանց մեջ կան նախարարներ, «որոնք այսօր պատգամավոր են», բայց անուն չհնչեցրեց:

Իսկ իշխանականներին չհաշված՝ 2 պատգամավոր կա, որոնք նախկինում նախարարի պաշտոն են զբաղեցրել՝ Մանե Թանդիլյանն ու ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը, երկուսն էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, առաջինը՝ Փաշինյանի կառավարությունում, երկրորդը՝ 2010 թվականին:

Մանե Թանդիլյանի մասով Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում հերքեց, թե որեւէ տեղից նա կարող էր ծրարով փող ստանալ, իսկ Արթուր Գրիգորյանը չպատասխանեց մեր զանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին