Կարևոր իրադարձություններ

Վարկային թեմային կվերադառնան մի քանի ամսից. «Փաստ»

19 Մարտ, 2020 08:29
Վարկային թեմային կվերադառնան մի քանի ամսից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով, աշխարհում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական վիճակի առնչությամբ այս ժամանակահատվածում որոշակիորեն սահմանափակվելու է միջազգային բանկային կոորպորացիաների և սիստեմաների կողմից պետություններին տրվող վարկային միջոցների հոսքը, այդ թվում՝ նաև այն նախագծերի, որոնք գործնականում վավերացված են և կյանքի կոչվելու համար ամեն բան վաղուց նախատեսված էր։ 

Մեր տեղեկություններով, առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում հետխորհրդային տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների համար նախատեսված վարկային միջոցները ժամանակավորապես կկասեցվեն։ 

Խոսքը վերաբերում է տվյալ երկրների և Ասիական, ՎԶԵԲ-ի ու Համաշխարհային բանկի հետ նախատեսված վարկային համաձայնագրերին։

Ըստ տեղեկությունների, դրանց շուրջ որոշակիություն կլինի ոչ շուտ, քան ամռան երկրորդ, երրորդ ամիսներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին