Կարևոր իրադարձություններ

ՀՀ իշխանությունները Վահագն Հարությունյանի հարցով իրենց մտահոգություններն են հայտնել ՌԴ իշխանություններին. «Փաստ»

19 Մարտ, 2020 08:08
ՀՀ իշխանությունները Վահագն Հարությունյանի հարցով իրենց մտահոգություններն են հայտնել ՌԴ իշխանություններին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, որոնց նկատմամբ 2018-ի իշխանափոխությունից հետո տարբեր քրեական գործեր էին հարուցվել, մոտ երկու տարի է՝ գտնվում են ՌԴ տարածքում, ավելին՝ նրանցից ոմանք այնտեղ քաղաքական ապաստան են հայցել ու ստացել։ 

Այս առիթով ՀՀ իշխանություններն անհանգիստ են, ինչը չեն էլ թաքցնում, եւ հնարավոր դեպքերում իրենց դժգոհության մասին ակնարկում են իրենց ռուս գործընկերների մոտ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, երբ օրերս Մոսկվայում ձերբակալվեց, այնուհետեւ շատ կարճ ժամանակ անց ազատ արձակվեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ՀՀ իշխանություններն այս փաստի վերաբերյալ իրենց մտահոգություններն են հայտնել ՌԴ իշխանության բարձրագույն շրջանակների հետ ունեցած հեռախոսազրույցներում։ 

Ի դեպ, ռուսական կողմի տված պատասխանը, թե ՌԴ իշխանությունները չեն խառնվում հատուկ ծառայությունների աշխատանքներին, մերոնց իրականում չի բավարարել, սակայն ոչ մի բովանդակային հակադարձում կամ փաստարկ չեն ներկայացրել։

Ուշագրավ է, որ ՀՀ իշխանություններին սատարող հասարակական սեկտորն ու սատելիտ խմբերն այս ամենը բնորոշում են մոտավորապես «ՌԴ իշխանությունների կողմից ՀՀ արդարադատության իրականացմանը ակնհայտ խոչընդոտում» ձեւակերպմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին