Կարևոր իրադարձություններ

Սա էլ մեր հարթակի առաջին օրվա դասերը․ Արայիկ Հարությունյանը հրապարակել է վաղվա դասացուցակը (լուսանկար)

18 Մարտ, 2020 23:56
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Սա էլ մեր հարթակի առաջին օրվա դասերը․ Արայիկ Հարությունյանը հրապարակել է վաղվա դասացուցակը (լուսանկար)

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրառմամբ․

«Սա էլ մեր հարթակի առաջին օրվա դասերը

«Հանրային դասից» հետո դասերը կշարունակվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում և հասանելի կլինեն https://www.youtube.com/user/armeduchannel էջում։

Մարտի 19-ի դասացուցակը՝

11։00 – Հայոց լեզու, թեմա՝ «Բառարանագրություն» (10-րդ դասարան)

11։45 - Հայ գրականություն, թեմա՝ Շիրվանզադեի «Քաոսը» (10-րդ դասարան)

12։30 – Մաթեմատիկա, թեմա՝ «Թվի մասը գտնելը» (4-րդ դասարան)

13։15 – Մայրենի, թեմա՝ «Կռունկը» (2-րդ դասարան)

14։00-ից – Կենսաբանություն, թեմա՝ «Միջատների դերը բնության մեջ և մարդու կյանքում» (7-րդ դասարան)

14։30 – Կենսաբանություն, թեմա՝ «Մարսողությունը մարսողական ուղու տարբեր բաժիններում» (8-րդ դասարան)»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին