Կարևոր իրադարձություններ

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկը ժպտում է բժիշկներին, ջուր է ուզում, հաղորդակցվում է․ նոր մանրամասներ երեխայի առողջական վիճակից

18 Մարտ, 2020 23:15
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկը ժպտում է բժիշկներին, ջուր է ուզում, հաղորդակցվում է․ նոր մանրամասներ երեխայի առողջական վիճակից

Օրեր առաջ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը գնահատվում է կայուն, երեխան դեռ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրուցում ասել է  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Աղջիկն օրվա մեծ մասը քնեցվում է, արթուն ժամանակ գիտակից է, կարողանում է կոնտակտի մեջ մտնել բուժանձնակազմի հետ: Աղջիկը, թեև աննշան, բայց սկսել է շարժել ձախ ոտքն ու ձախ ձեռքը, ինչն անցած օրերի ընթացքում չէր կարողանում: Աղջիկը նաեւ ժպտում է բժիշկներին, ջուր է ուզում, այսինքն հաղորդակցվում է: Նրա հետ անընդհատ աշխատում են նաեւ հոգեբանները»,- ընդգծել է Դերձյանը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։  
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին