Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս են հսկվելու ինքնամեկուսանալու ցուցում ստացած քաղաքացիների քայլերը․ ԱԱՏՄ ղեկավարի մեկնաբանությունը

18 Մարտ, 2020 21:31
Ինչպե՞ս են հսկվելու ինքնամեկուսանալու ցուցում ստացած քաղաքացիների քայլերը․ ԱԱՏՄ ղեկավարի մեկնաբանությունը

Ժամեր առաջ կայացավ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում Հակոբ Ավագյան ներկայացրեց, թե ինչպես է հսկվելու ինքնամեկուսանալու ցուցում ստացած քաղաքացիների քայլերը:

«Այս պահի դրությամբ պարետատան մեր գործընկերներն աշխատում են մի նախագծի վրա, որը ժամեր անց կընդունվի: Այդտեղ հստակ կետ կա, որտեղ նշված է, որ մենք ծանուցում ենք ուղևորին, որը պետք է ինքնամեկուսացվի, և եթե նա չմեկուսացվի, այդ տեղեկությունը բացի Առողջապահության նախարարությունից, կգնա նաև ոստիկանություն: Բացի այն, որ նա կենթարկվի վարչական պատասխանատվության, արդեն ոստիկանությունը կհսկի նրա ինքնամեկուսացված լինելու փաստը»,- ասաց Ավագյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին