Կարևոր իրադարձություններ

Որքա՞ն կկազմի կառավարության աջակցությունը տնտեսությանը․ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել

18 Մարտ, 2020 20:19
Որքա՞ն կկազմի կառավարության աջակցությունը տնտեսությանը․ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Շանթ հեռուստաընկերությանը։ Հարցազրույցի հիմնական թեման էր կորոնավիրուսը և դրա համատեքստում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։  

«Մեր տնտեսությանը պետք է աջակցենք: Առաջիկայում առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի կառավարությունը տնտեսությանը: Մենք պետք է միտվենք ապագային, ոչ թե անցյալին:  Առաջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացնենք այն ընկերություններին, որոնք հայկական դրամով վարկ կվերցնեն հայաստանյան բանկերից իրենց աշխատակիցների աշխատավարձերը վճարելու, հարկային պարտականությունները կատարելու, կոմունալ վճարումներն անելու, հումք ձեռք բերելու եւ այլ կարիքների համար: Կառավարությունն այդ վարկի 50%-ը կհամաֆինանսավորի 0%-ով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որ այդ հատվածն էլ լինի 0%»,- ասաց վարչապետը:

«Մի բան հստակ է, որ համաճարակից առաջ էլ, հետո էլ մարդը շարունակելու է սնվել: Եվ սա շատ լավ ժամանակամիջոց է, որ լրջորեն աջակցենք գյուղատնտեսությանը: Հիմա խնդիր ենք դրել այնպես անել, որ գյուղվարկերը սուբսիդավորենք այնքան մինչև դառնան 0% եւ քաջալերենք, որ շատերը զբաղվեն գյուղատնտեսությամբ»,- ընդգծեց Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին