Կարևոր իրադարձություններ

Իտալացի գործընկերը ջերմիջեցնողների միջոցով թաքցրել է իր վիճակը, որից հետո հեռացել է Հայաստանից` թողնելով այդպիսի հետևանք իր հետևից․ Նիկոլ Փաշինյան

18 Մարտ, 2020 19:55
Իտալացի գործընկերը ջերմիջեցնողների միջոցով թաքցրել է իր վիճակը, որից հետո հեռացել է Հայաստանից` թողնելով այդպիսի հետևանք իր հետևից․ Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Շանթ հեռուստաընկերությանը։ Հարցազրույցի հիմնական թեման էր կորոնավիրուսը և դրա համատեքստում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արտադրամասում վարակվածության դեպքին․

«Արտադրամասը գաղտնիք չէ, ուղղակի զուտ կոռեկտության առումով, ինչպես մենք հիվանդացած մարդկանց անունները չենք նշում, զուտ էթիկայի առումով, այնպես էլ ընկերության անունը չենք նշում, բայց կարող եմ ասել, որ արտադրաամասը գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում եւ ինքը Իտալիայի հետ կապ ունեցող արտադրաամաս է, եւ մենք պարզել ենք` ինչպես է տեղի ունեցել: Իտալացի գործընկերը, ինստրուկտորը, որը պետք է ժամաներ, ժամանել է, ընդ որում  առողջապահության նախարարության հսկողության տակ է եղել,  բայց ցավոք սրտի էլի ջերմիջեցնող դեղեր խմելու միջոցով թաքցրել է իր իրական վիճակը եւ դրա արդյունքում 1-2 օր անցկացրել է արտադրամասում եւ որից հետո հեռացել է Հայաստանից` թողնելով այդպիսի հետեւանք իր հետեւից»,-ասաց վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին