Կարևոր իրադարձություններ

Հորդորում և խորհուրդ ենք տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակներ․ «ՆՈՐՔ» Ինֆեկցիոն Հիվանդանոց

18 Մարտ, 2020 18:00
Հորդորում և խորհուրդ ենք տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակներ․ «ՆՈՐՔ» Ինֆեկցիոն Հիվանդանոց

«ՆՈՐՔ» Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցը հայտարարություն է տարածել․

«Ուշադրություն 

Ինքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող դիմակների վերաբերյալ։

Բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում։

Ուստի հորդորում և խորհուրդ ենք տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակների, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Կիրառելով կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները, դրանով կարող եք վնասել ինքերդ Ձեզ և նպաստել վարակի տարածմանը։

Պաշտպանվենք գրագետ և հաղթահարենք պանդեմիան ՄԻԱՍԻՆ

ՀԳ. Միասին, բայց ինքնամեկուսացված»

Ուշադրություն ‼️ ❌ Ինքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում...

Опубликовано NORK Infection Clinical Hospital / ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց Среда, 18 марта 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին