Կարևոր իրադարձություններ

Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

18 Մարտ, 2020 17:51
Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

Հյուպատոսական հաշվառումն օգնում է ԱԳՆ-ին՝ ճշգրիտ իմանալ՝ որ երկրում ՀՀ քանի քաղաքացի կա և ինչպես կապ հաստատել նրանց հետ: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ու Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին, որ Թուրքիայից որևէ հյուպատոսական հաշվառում չի արվել, և դա որոշակիորեն բարդացնում է իրենց աշխատանքը՝ ՀՀ քաղաքացիների հետ կապվելու առումով:

Նաղդալյանը նշեց, որ այս պահի դրությամբ 16 երկրներից օտարերկրյա քաղաքացիների ժամանման առումով կա արգելք, զարգացումները ցույց կտան՝ ինչ փոփոխություններ կլինեն, այդ ցուցակը ենթակա է փոփոխման: ԱԳՆ ներկայացուցիչները վստահեցրին՝ քաղաքացիների՝ թեժ գծին ուղղվող բոլոր զանգերը գրանցվում են, ուղղորդումներ են տալիս, իսկ եթե անհրաժեշտ լինի կազմակեդրել հատուկ թռիչք և նման որոշում կայացվի՝ քաղաքացին կտեղեկացվի այդ մասին:

Ավետիսյանը հայտնեց, որ Վերին Լարսի անցակետում ներկա դրությամբ մոտ 40 ՀՀ քաղաքացի կա, որոնց հետ կապի մեջ է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը, փորձ է արվում նրանց օգնություն ցույց տալ ու ուղղորդել: Նաղդալյանը տեղեկացրեց՝ Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով։ Այնտեղ դեռեւս կան հասանելի տոմսեր։

Հայաստանից մեկնել ցանկացողների համար ԱԳՆ խոսնակը հիշեցրեց՝ Հայաստանը, ցամաքային ճանապարհով մեկնելուց բացի, իր քաղաքացիների համար սահմանափակում չի մտցրել:

 

Լրահոս

Դիտել ավելին