Կարևոր իրադարձություններ

Մարտի 19-ին գիշերը կկայանա Շարմ էլ Շեյխ-Երևան վերջին չվերթը. ԱԳՆ խոսնակ

18 Մարտ, 2020 16:55
Մարտի 19-ին գիշերը կկայանա Շարմ էլ Շեյխ-Երևան վերջին չվերթը. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպմանը դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ կոչ արեց այն երկներում գտնվող մեր քաղաքացիներին, որտեղ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, կապ հաստատել ԱԳՆ հետ՝ թեժ գծով:

«Մարտի 19-ին գիշերը կկայանա Շարմ էլ Շեյխ-Երևան վերջին չվերթը, հորդորում ենք մեր քաղաքացիներին, ովքեր պլանավորում են վերադառնալ, անպայման օգտվել այդ չվերթից: Հաջորդ չվերթը կիրականացվի՞, թե՞ ոչ՝ պարզ չէ, ուստի հորդորում ենք օգտվել հենց այս չվերթից»,- ասաց նա:
 

Լրահոս

Դիտել ավելին