Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն իր 1 ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության հաղթահարմանն աջակցելու համար բացված հաշվին

18 Մարտ, 2020 14:15
Արմեն Սարգսյանն իր 1 ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության հաղթահարմանն աջակցելու համար բացված հաշվին

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին:

«Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1. 017.556 դրամ, փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին»,- հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
 

Լրահոս

Դիտել ավելին